«Քաղաքապետը» ներկայացումը հասանելի է բոլորի համար ` համացանցում. Հայկ Մարության

Հայկ Մարությանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ:

«Քաղաքապետը» մոնոներկայացումը սկսեց իր ճանապարհը Երևանում, լեցուն դահլիճներով շրջեց ամբողջ աշխարհը և վերադարձավ մայրաքաղաք:

Երբ հայտարարեցի, որ մասնակցելու եմ սեպտեմբերին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին, մեր հայրենակիցների կողմից բազմաթիվ նամակներ ստացա աջակցության խոսքերով ինչպես նաև տարբեր հարցերով իմ պաշտոնավարման ժամանակահատվածի մասին:

Այս ներկայացման ընթացքում հնչում են, եթե ոչ բոլոր, ապա շատ հարցերի պատասխաններ։

Այսօրվանից «Քաղաքապետը» ներկայացումը հասանելի է բոլորի համար ` համացանցում:

Բարի դիտում»։