Ռուսաստանյան սակրավորներն անցած մեկ օրում ականազերծել են 5 հա տարածք

Ռուսաստանի ՊՆ միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ՊՆ-ն:

«Անցած մեկ օրում ռուսաստանցի սակրավորները մաքրել են 5 հա տարածք, հայտնաբերել և հանել 1105 պայթուցիկ իրեր:  2020 թվականի նոյեմբերի 23-ից ռուսաստանյան խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողությունների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 440 հա տարածք, մոտ 165 կմ ճանապարհ, 618 բնակարանային շինություն, այդ թվում 22 սոցիալապես նշանակալի օբյեկտ, վնասազերծվել է 21 755 պայթուցիկ առարկա»,- նշված է հաղորդագրության մեջ: