«Ռոսսելխոզնադզորը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ», – հայտնել են գերատեսչությունից։
Մայիսի սկզբից Ռուսաստանը սկսել է սահմանափակումներ կիրառել հայկական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Ավելի ուշ ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել գյուղմթերքի մատակարարումները նախկին ծավալով միայն ԵԱՏՄ-ի անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշների խիստ պահպանման դեպքում։



















