Էրեբունիում հուլիսի 4-ից օգոստոսի 4-ը մի քանի փողոցների երթևեկությունն առանձին ժամերի լինելու է միակողմանի

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 4-ը՝ ժամը 08:00-ից մինչև 20:00-ը, փուլ առ փուլ միակողմանի փակ են լինելու Աթոյան փող. – Այվազովսկու փող. խաչմերուկից մինչև Աթոյան փող. – Էրեբունու փող. խաչմերուկը և Աթոյան փող. – Էրեբունու փող. խաչմերուկից մինչև Ռոստովյան փող. – Աթոյան փող. խաչմերուկ եղած ճանապարհահատվածները, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ: 

«Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին: 

Հորդորում ենք վարորդներին աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: 

Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ: