Բռնցքամարտիկ Արթուր Ղազարյանը ԱԱ-ում մեկնարկել է նոկաուտով հաղթանակով

Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց թիմ անդամ Արթուր Ղազարյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում: 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  60 կգ քաշային Արթուր Ղազարյանը նոկաուտով հաղթել է Մուհամեդ Նույնգեյբոսին։

Բռնցքամարտի 2023 թվականի աշխարհի առաջնությունը անցկացվում է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում: Աշխարհի առաջնությունը մեկնարկել է մայիսի 1–ին և կեզրափակվի մայիսի 14-ին: Առաջնության մրցանակային ֆոնդը պատմական է: Առաջին տեղը զբաղեցրած բռնցքամարտիկը կստանա 200.000, երկրորդ տեղը` 100.000, երրորդ մրցանակակիրները` 50.000 ԱՄՆ դոլար: Մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում է 5,2 միլիոն ԱՄՆ դոլար: Աշխարհի առաջնությունն Օլիմպիական խաղերի համար վարկանիշային չէ: