Վանաձորի կենտրոնում 7 տարի առաջ բացված «ԼՍ նախագիծը» քաղաքի ամենահաջողակ ընկերություններից է՝ շուկա մտնելուն պես միլիոնավոր դրամների շինարարական պատվերներ է ստացել ու շարունակում է ստանալ։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Շահավետ բիզնեսը հիմնադրել են երկու մանկավարժ կանայք, որոնք ճարտարապետության ոլորտ են եկել ճիշտ այն ժամանակ, երբ նրանց ամուսինները պաշտոն են ստացել Լոռու մարզպետարանի Քաղաքաշինության վարչությունում։
Համատեղ ընկերությամբ պետական գնումների շուկա մտած պաշտոնյաների կանայք՝ Անի Պապյանն ու Անուշ Համբարյանը, այս ընթացքում 80 միլիոն դրամի պատվերներ են ստացել համայնքապետարանների ու նախարարությունների կողմից։ Առնվազն երկու անգամ էլ մասնակցել ու հաղթող են ճանաչվել մրցույթներում, որտեղ պատվիրատուն Լոռու մարզպետարանն է եղել, իսկ պատվերների ուղիղ վերահսկողը՝ հենց իրենց ամուսինների ղեկավարած վարչությունը: Արդյունքում, 2019-ին կանանց համատեղ ընկերությունն՝ ամուսինների հսկողությամբ մարզպետարանից ստացել է մոտ 1,4 միլիոն դրամ, 2023-ին՝ 2.7 միլիոն դրամ՝ 5-կիլոմետրանոց ճանապարհի նախագծման համար։
Ամենախոշոր՝ մոտ 10-միլիոնանոց պատվերը ստացել են այս տարվա հունվարին՝ Սպիտակի համայնքապետարանից:
Ավելին՝ սկզբնաղբյուրում



















