Հանդես են գալիս ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով

Հանդես են գալիս ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով
Հանդես են գալիս ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ գործընկերների հետ հանդես են գալիս ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով:

«Հարգելի Ժողովուրդ,

Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։

Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի՝ Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար»,- գրել է Բեքմեզյանը: