Մարիամ Գեւորգյանին խոշտանգած սկեսուրը մի քանի ամսից ազատ կլինի (Տեսանյութ)

Մարիամ Գեւորգյանին խոշտանգած սկեսուրը մի քանի ամսից ազատ կլինի (Տեսանյութ)
Մարիամ Գեւորգյանին խոշտանգած սկեսուրը մի քանի ամսից ազատ կլինի (Տեսանյութ)

Վերաքննիչ դատարանն այսօր վերքննիչ բողոքները մերժեց եւ անփոփոխ թողեց Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի, հարսին խոշտանգած սկեսուրի՝ Հայկանուշ Միքայելյանի նկատմամբ կիրառվել էր 4 տարի ազատազրկումը, սակայն ՀՀ անկախության հռչակման կապակցությամբ հայտարարված համաներմամբ, սկեսուրի չկրած պատժի ժամկետը կրճատվել էր 1/3-ով: Ըստ այդմ, տիկին Հայկանուշը ընդամենը մի քանի ամիս ազատազրկված կլինի:

Սկեսուրի կողմից դաժան ծեծի ենթարկված հարսը` Մարիամ Գեւորգյանը, դիմել էր Վերաքննիչ դատարան` պահանջելով սկեսուրի նկատմամբ կիրառել պատժի առավելագույն չափը` 5 տարի ազատազրկում, հանել համաներման կիրառումը եւ մոտ 17 միլիոն դրամ փոխհատուցում` կրած ֆիզիկական եւ բարոյական վնասենրի համար: Մյուս կողմն էլ` ամբաստանյալ Հայկանուշ Միքայելյանը, Վերաքննիչ դատարանից պահանջում էր իրեն անմեղ ճանաչել եւ ազատ արձակել: Այսօր Վերաքննիչ դատարանի վճռից երկու կողմերն էլ դժգոհ մնացին եւ Aravot.am-ի հետ զրույցում երկուսն էլ վստահեցրին, որ դիմելու են Վճռաբեկ դատարան:

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/18/215947/