Բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ 69 կգ քաշային հայ բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը բանակայիների աշխարհի առաջնությունում գեղեցիկ հաղթանակ է տոնել ադրբեջանցի բռնցքամարտիկի նկատմամբ։

Մոսկվայում ընթացող մրցաշարում Մաշակարյանը մրցել է Սարկխան Ալիևի հետ և ցուցաբերելով կամային բարձր հատկանիշներ՝ հաղթել 3:2 հաշվով։ Մենամարտից հետո ադրբեջանցին հրաժարվել է ավանդական ձեռքսեղմումից ու գլխիկոր հեռացել ռինգից։