Այսօր գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է

Փետրվարի 11-ը Գիտության մեջ կանանց և աղջիկների միջազգային օրն է։ Այդ մասին հայտնում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Տոնը նշվում է 2016 թվականից և նպատակ ունի ընդգծել գիտության ոլորտում կանանց ներուժի օգտագործման, գիտությամբ զբաղվելու համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման կարևորությունը:

📌 Կանանց իրավունքների և հնարավորությունների լիարժեք իրացման հարցում, պետությունը շարունակում է ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ հավասարապես ապահովելու աղջիկների և կանանց ներգրավվածությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում՝ վերջիններիս ինքնադրսևորման ամենատարբեր հնարավորություններ ստեղծելու առաջնահերթությամբ։