ԵՄ հատուկ ներկայացուցիչը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կայցելի Երևան, Թբիլիսի և Բաքու: Այս մասին Կլաարը գրել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Կրկին թռիչքներ՝ Բաքվում, Թբիլիսիում և Երևանում հանդիպումների համար: ԵՄ-ն ներգրավված է իր գործընկերների հետ աշխատանքում՝ բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասի համար»,- նշել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը: