Հայկ Գևորգյանը հերքում է Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի խոսքերը. Տեսանյութ.Factor.am

Factor.am – Ես աջակցության կարիք երբևէ չեմ ունեցել, չունեմ, չեմ ունենալու երբեք։ Ես ընդամենը 72 ժամ եմ եղել անազատության մեջ։ Այսօր լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը՝ անդրադառնալով Վստրեչի Ապեր անվամբ հայտնի Արամ Վարդանյանի հայտարարությանը, թե ինքը ժամանակին օգնել է Հայկ Գևորգյանին և Նիկոլ Փաշինյանին, երբ վերջիններս եղել են անազատության մեջ։

«Ինձ հետ կապված որևէ խնդիր չի եղել, նա ասել է, որ ինձ հեռախոս են փոխանցել, բայց չի եղել նման բան։ Ես հեռախոս չեմ տեսել, դրա կարիքը չեմ էլ ունեցել, փաստաբանս, ով եղել է Վահե Գրիգորյանը, արագ կազմակերպել է այդ ամենը»,- շեշտեց պատգամավորը։

Ավելին՝ տեսանյութում: