ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ցավակցությունն է հայտել Թեհրանում կործանված օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն ցավակցությունն է հայտել Թեհրանում կործանված օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը, որը ներկայցնում ենք ստորեւ։

«ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր խորին ցավակցությունն է հայտնում Թեհրանում կործանված «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության Boeing-737 օդանավի ողբերգական վթարի կապակցությամբ: Օդանավը վթարի է ենթարկվել «Իմամ Խոմեյնի» օդանավակայանից դեպի Կիև թռիչքի ժամանակ։
ՔԱԿ-ը իր ցավակցություններն ու զորակցությունն է փոխանցում զոհերի հարազատներին և իր գործընկերներին»,-մասնավորապես նշված է հայտարարության մեջ: