Մարտի 3-ի գիշերը Ամիրյան փողոցում տեղի ունեցած միջադեպի գործով Նարեկ Մալյանը հարցաքննվել է եւ տուժող ճանաչվել: Այս մասին «Հայկական Ժամանակի» հարցին ի պատասխան ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Աղբյորը հիշեցնում է, որ միջադեպը տեղի էր ունեցել Նարեկ Մալյանի եւ «Ռեստարտի» անդամների միջեւ. «Ռեստարտի» անդամները փորձել էին Նարեկ Մալյանին նետելաղբարկղը, ինչը կանխվել էր տեղում ծառայություն իրականացնող ոստիկանների կողմից: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):