Նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նոր շարժակազմով երթուղի դուրս եկավ 97 համարի ավտոբուսը (նախկին 37 համարը):

«Սրանով մենք ամբողջացրեցինք 100 նոր կոմպակտ դասի ավտոբուսների շահագործումը: Դրանցով շահագործվող 9 երթուղիները նկատելիորեն թեթեւացրել են քաղաքի տրանսպորտի խնդիրը, բացի այդ, հնարավորություն են տալիս հընթացս վերհանել եւ գույքագրել համակարգում եղած խնդիրները՝ տրանսպորտային ռեֆորմի հաջորդ փուլերում դրանք լուծելու համար: Մի քանի ամսից, ինչպես գիտեք, կստանանք 211 միջին տեղատարողության ավտոբուսները:

Կրկին շատ կարեւոր դիտարկում. Այս ավտոբուսներում պետք է վճարել նստելիս՝ 100 դրամանոց մետաղադրամներով: Մի քանի ամսից մենք անցում կկատարենք էլեկտրոնային վճարման համակարգի, որի շնորհիվ կկիրառենք նորագույն տեխնոլոգիական հնարավորություները:

Տեսանյութը՝ այստեղ