Մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը՝ 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ․ Նախարար

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահ Մարգարիտա Խաչատրյանը: 10 օր պայքարելով կորոնավիրուսի դեմ` այսօր տիկին Խաչատրյանը մահացել է Երևանի հիվանդանոցներից մեկում:

Ցավակցում եմ մեր գործընկերոջ ընտանիքին, ինստիտուտի անձնակազմին անժամանակ մահվան կապակցությամբ:

Մի՛ հավատացեք մոլորեցնողներին, կրե՛ք դիմակ, պահե՛ք հեռավորությունը, եղե՛ք առողջ»: