Արդարադության նախարարության գլխավոր քարտուղարի հրամաններով Պրոբացիայի ծառայությունում նշանակումներ են կատարվել

Արդարադության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը հունվարի 13-ին և 18-ին հրամաններ է ստորագրել, որոնց համաձայն նշանակումներ են կատարվել։

Մասնավորապես, Սիրվարդ Գևորգյանի հունվարի 13-ի որոշման մեջ ասվում է․

«Արմեն Նահապետի Սարգսյանին 2023 թվականի հունվարի 16-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.2.1-Մ2-7) պաշտոնում։

Փորձաշրջանի ընթացքում Ա. Սարգսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.2.1-Մ2-1) Արմինե Ադամյանին»:

Հունվարի 18-ի որոշման մեջ ասվում է․

«Խաժակն Ավետիքի Կարապետանին 2023 թվականի հունվարի 19-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Կոտայքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.9-Մ3-7) պաշտոնում»: