Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել

Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի դատարանը վարույթ է ընդունել։ Այս մասին տեղեկացնում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը։ Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝  նախագահությամբ Լիլիթ Սարգսյանի, մարտի 11-ին վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Արամ Մանուկյանի:

Ընդդեմ Արամ Մանուկյանի հայցադիմում է ներկայացվել՝  զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջների մասին:

Հայցադիմումը ներկայացվել է  մարտի 1-ին՝ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի կողմից»: