Հարձակման է ենթարկվել պատգամավոր Հակոբ Ասլանյանը

ՔՊ հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն է։ Մասնակցել է Արցախի բոլոր երեք պատերազմներին։ Վերջին պատերազմում ստացել է լուրջ վիրավորում, որի հետևանքով տեսողությունը դեռ մինչև վերջ չի ապաքինվել։

Այս մարդու վրա այսօր հարձակվել է ինչ-որ խաժամուժ, ինչ-որ խուլիգանախումբ, որը հստակորեն զուրկ է ամեն տեսակ բարոյական նորմից։

Հայրենիքի փրկությամբ Հակոբն է զբաղվել ու զբաղվում, ձերը թալանի փրկությունն է»։