Հեղինե Բիշարյան. «Ի դեմս Արթուր Բաղդասարյանի Օրինաց երկիր կուսակցությունում կանայք շատ են»

Նման միտք է արտահայտել ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն այսօր՝ ՕԵԿ 7-րդ համագումարի ժամանակ:
«Ի դեմս Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունում կանայք շատ են եւ գնահատում են իրենց կուսակցության ղեկավարին, ճի՞շտ եմ ասում»,- այսպես է բառացի ասել Բիշարյանը:
Նույն համագումարի ժամանակ Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ կանայք կուսակցությունում 120 հազար հոգի են կազմում, իսկ տղամարդիկ՝ 170 հազար:

Արթուր Բաղդասարյանը հայտարարել է, որ իրենք ջեմ ու մուրաբա չեն բաժանել, այն դեպքում երբ Բիշարյանը այդ լուրը արդեն հաստատել էր ասուլիսներից մեկի ժամանակ:

© Medialab.am