Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի ֆեյսբուքյան էջը կոտրված չէ․ Fip.am

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որ Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական ուժերի վերահսկողությունից։ Գրառումից րոպեներ հետո ֆեյսբուքյան շատ օգտատերեր գրեցին, որ Պողոսյանի էջը կոտրվել է, և գրառումը չի համապատասխանում իրականությանը։

Փաստերի ստուգման հարթակին, սակայն, հաջողվեց կապվել Վահրամ Պողոսյանի հետ, որը հաստատեց, որ գրառման հեղինակն ինքն է, և վերոնշյալ տեղեկությունը համապատասխանում է իրականությանը։