Գերմանիայում ապրիլի սկզբից ի վեր հայտնաբերել են օրական կորոնավիրուսով առավելագույն թվով վարակվածների

Վերջին օրը նոր տիպի կորոնավիրուս Է հայտնաբերվել Գերմանիայի 4 058 բնակիչների մոտ (1 200-ով ավելի, քան հոկտեմբերի 7-ին), դա առավելագույն ցուցանիշն Է ապրիլի սկզբից իվեր: Ինչպես հոկտեմբերի 8-ին հայտնել Է Ռոբերտ Կոխի ինստիտուտը (RKI, ենթարկվում Է ԳԴՀ-ի առողջապահության նախարարությանը), կորոնավիրուսով վարակման հետեւանքներից մեկ օրում մահացել Է 16 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերմանիայում աճի ամենաբարձր տեմպերն արձնագրվել են մարտի վերջին եւ ապրիլի սկզբին՝ օրական ավելի քան 6 հազար ախտահարված: Այնուհետեւ վիճակարգությունն սկսել Է կրճատվել, եւ արդեն մայիսին մտցված սահմանափակումներն սկսել են վերացել:

Հուլիսից վարակվածների թիվը կրկին սկսել Է աճել: Դա բացատրվում Է նաեւ այն հանգամանքով, որ Գերմաիայում կատարում են Էապես ավելի շատ թեստեր՝ շաբաթական շուրջ 1 միլիոն: Գերմանիայի բնակիչերը պետք Է դիմակներ կրեն խանութներում, տրանսպորտում եւ հասարակական հիմնարկություններում:

Մինչեւ տարեվերջ չեղյալ են հայտարարված բոլոր զանգվածային միջոցառումները: Մյունխենում սեպտեմբերի 24-ից դիմակների ռեժիմ են սահմանել նաեւ քաղաքի որոշ հրապարակներում եւ հետիոտն փողոցներում:

Հոկտեմբերի 7-ին իշխանությունները որոշել են ռիսկի գոտիներից բնակիչների համար երկում ուղեւորությունների սահմանափակումներ մցնել:

Մասնավորապես, Գերմանիայի բնակիչներն անբարենպաստ համաճարակաբանական իրադրությամբ տարածաշրջաններից չեն կարող ԳԴՀ-ի տարածքում կանգ առնել հյուրանոցներում: Սոսկ չորս դաշնային երկրամասեր չեն առայժմ միացել նոր սահմանափակումներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: