Նիկոլ Փաշինյանը վաղը Ղազախստան կմեկնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղը՝ հունվարի 31-ին աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն:

Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Ալմաթիում նա կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: