Ինչպես կբաշխվեն Երևանի ավագանու մանդատները հրապարակված արդյունքների պահպանման դեպքում

ԿԸՀ-ի կայքում բոլոր՝ 475 տեղամասերի հրապարակված արդյունքների պահպանման դեպքում մանդատները կբաշխվեն հետևյալ կերպ՝

«Հանրային ձայն» – 7

«Քաղաքացիական պայմանագիր» – 24

«Ազգային առաջընթաց» – 14

«Հանրապետություն» – 8

«Մայր Հայաստան» – 12

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ պետք է հաշվի առնել, որ մուտքագրման հնարավոր վրիպակների ճշգրտման ու վերահաշվարկի արդյունքում այս պատկերը կարող է փոխվել:

Ըստ նրա՝ 100 քվեի տատանումը կարող է որոշիչ լինել: