Ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն, իսկ դիտորդներին ու լրագրողին սաստում են՝ «իրար չգաք» ասելով

Ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն, իսկ դիտորդներին ու լրագրողին սաստում են՝ «իրար չգաք» ասելով
Ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն, իսկ դիտորդներին ու լրագրողին սաստում են՝ «իրար չգաք» ասելով

08/08 տեղամասում ավագանու անդամին ներս են թողել ժամը ութից հետո:
 
07/32 տեղամասում ժամը ութից հետո ՀՀԿ-ի վստահված անձնիք եկել են տեղամաս ներկա գտնվելու հաշվարկին, հանձնաժողովի նախագահը գրանցել է եւ թույլատրել ներկա գտնվել:

 
12/20 տեղամասում, հանձնաժողովի նախագահը փորձում է խոչընդոտել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ԶԼՄ ներկայացուցչի եւ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի աշխատանքը, պահանջելով չնկարահանել տեղի ունեցողը քվեասենյակում: Քվեների հաշվարկը 20:35-ին դրությամբ չէր սկսված, որովհետեւ հանձնաժողովի անդամները հաց էին ուտում: 20:39:
 
13/30 տեղամասի հանձնաժողովի նախագահը ժամը 19:50-ից մինչեւ այս պահը` 20:35 մի ոստիկանի հետ առանձնացել է մի սենյակում` քվեասրահին կից եւ դուրս չի գալիս, հանձնաժողովի մի քանի ադամներ ելումուտ են անում այդ սենյակ ու չեն սկսում քվեների հաշվարկը: Միաժամանակ հանձնաժողովի անդամները թույլ չեն տալիս դիտորդներին եւ լրագրողներին մտնել այն առանձին սենյակը, որտեղ հանձնաժողովի նախագահն է եւ ոստիկանը, բացատրում են թե ոստիկանը ինչ-որ հետաքննությունէ անում: 20:37
 
08/10 տեղամասում 19:20-ին մուտք էին գործել պատճենված վկայականներով 3 հոգի` ներկայանալով որպես դիտորդ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ, դիտորդ Արթուր Սաքունցի` ԿԸՀ-ին հարցում անելուց հետո, այդ երեք հոգին լքել են տեղամասը:
 
08/06 տեղամասում (№ 90 դպրոց` Բատիկյան փ.), այլեւս ընտրող չկա, հանձնաժողովի անդամները բոլորի աչքի առաջ ցուցակներում ստորագրում են ընտրությունների չեկած ընտրողների փոխարեն, իսկ դիտորդներին ու լրագրողին սաստում են՝ «իրար չգաք» ասելով:
 
07/29 տեղամասում (№ 146 դպրոց, Լուկաշինի փ.), դիտվում են կողմնակի անձինք եւ մարդկանց կուտակումներ. անօրինական քարոզչություն է ընթանում, ահաբեկում են, դիտորդներին և լրագրողներին հնչում են սպառնալիքներ, հանձնաժողովի անդամները թափթփված են աշխատում: 19:58
 
08/06 տեղամասում (№ 90 դպրոց` Բատիկյան փ.), ապօրինությունները հասան իրենց գագաթնակետին, բազմաթիվ մարդիկ մտնում են առանց մատյանում գրանցվելու քվեաթերթիկ են ստանում, քվեարկում են եւ հեռանում: Կուտակումներ, խառնաշփոթ ու ժխոր է տեղամասում, հանձնաժողովի նախագահը չի տիրապետում իրավիճակին, կամ` իրեն այդպես է պետք, դիտորդների եւ ԶԼՄ ներկայացուցիչների բազմաթիվ դիտողություններին եւ խախտումները գրանցելու պահանջները մերժվում են համառորեն: 19:51:
 
07/10 տեղամասում (№ 84 մանկապարտեզ, Շերամի փ.), դիտվում են ընտրողների կուտակումներ եւ կողմնակի անձանց առկայություն. տեղամաս են մտնում անձինք (հիմնականում կրկնվում են 3-ը), ովքեր ուղեկցում են տեղամաս բերված ընտրողներին: Հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրանցել փաստի վերաբերյալ հայտարարույթունը:
 
08/10 ընտրատեղամասում (№ 97 մանկապարտեզ, Ա-3 թաղամաս), ներկա են դիտորդներ, ում մոտ եղած դիտորդական կազմակերպության վկայականները բնօրինակներ չեն՝ պատճենի տեսքով են: Դրա մասին Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդը ահազանգել է հանձնաժողովի նախագահին, սակայն նա հրաժարվել է մեկնաբանել կամ գրանցել փաստը գրանցամատյանում: 19:44
 
07/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ, Հաղթանակ), ՀՀԿ վստահված անձ` Սուրիկ Հայկազի Վարդանյանը ահաբեկում և սպառնում է դիտորդ Նաիրի Մաթեւոսի Հախվերդուն: 19:40
 
07/14 տեղամասում (№ 80 մանկապարտեզ, Հանղթանակ), ՀՀԿ-ական վստահված անձը համարձակվել է մի քանի անգամ վեճի բռնվել Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի դիտորդի հետ, պահանջելով չնկարահանել իրեն եւ քվեասենյակը: Դիտորդը մի քանի անգամ դիմել է հանձնաժողովի նախագահին, պահանջելով կարգի հրավեիրել վերջինիս, հանձնաժողովի նախագահը մի քանի անգամ կարգի է հրավիրել ՀՀԿ-ական վստայհված անձին, սակայն վերջինս չի դադարեցնո իր վեճ հրահրելու վարքագիծը:
 
13/11 տեղամասում (№ 16 դպրոց, Բուռնազյան փ.), խոչընդոտել են դիտորդի եւ լրագրողի աշխատանքը. գրանցամատյանում չեն արձանագրում նրանց դիտարկած փաստերը և ի պատասխան գրանցման պահանջի՝ արժանանում են հանջնաժողովի աշխատանքներին խոչնդոտելու անթույլատրելիության մասին զգուշացումների: Արձանագրման պահանջներից է՝ քվերկության ողջ ընթցում ՏԸՀ-ում ԲՀԿ շահերը պաշտպանող անձնավորության առկայության փատը, ով չունի համապատասխան կարգավիճակը հաստատող որևէ փաստաթուղթ:
 
08/02 տեղամասում (№ 152 դպրոց, Արարատյան 1-ին զանգված), տեւական ժամանակ վեճ է ընթանում հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահի եւ դաշնակցական վստահված անձի միջեւ, այն բանի շուրջ, որ վստահված անձը առավոտնից իր ձեռքում ունենալով տեղամասի ընտրացուցակները, շարունակ դրանցում նշել է քվեաթերթիկ ստացածների տվյալնները: