Արցախում կատարված 66 թեստավորումից կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել

Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախում փետրվարի 12-ին կատարվել է 66 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2612 քաղաքացու հետազոտություն, որից 486-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելման համար պահպանել առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները: