Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021թ. մարտի 30-ին Երևան քաղաքի Բաղրամյան պողոտա-Դեմիրճյան փողոց խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով: Այd մասին տեղեկացնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Միաժամանակ, ըստ աղբյուրի, ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար Բաղրամյան  պողոտայի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասի վրա: