Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ արգելել են իր մուտքը Հայաստան

Հայաստանի իշխանություններն արգելել են «Ռուսաստանն այսօր» մեդիա-խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի մուտքը Հայաստան։ Այդ մասին Սիմոնյանը հայտնել է սոցիալական ցանցի իր էջում:

«Կոնստանտին Զատուլինին, որը երկար տարիներ եռանդուն աջակցում է Հայաստանին, Հայաստանի ներկայիս պետն արգելել է մտնել Հայաստան։ Ինձ, ի դեպ, նույնպես»,- գրել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ արգելվել էր նաև ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի մուտքը Հայաստան