Թուրքիայում կորոնավիրուսի տարածվածության պատճառով սահմանվում է պարետային ժամ

Թուրքիայում կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածության աճի հետևանքով որոշվել է նորից պարետային ժամ սահմանել, ինչպես նոյեմբերին: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը:

Ըստ այդմ, պարետային ժամ է լինելու ուրբաթ օրերին ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի ժամը 5:00-ն:

Այս սահմանափակումները տարածվում են մասնավորապես՝ Անկարայի, Ստամբուլի, Անթալիայի և Իզմիրի վրա: