Կայացել է Ա․ Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը

Երեկ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի հոգեհանգստի արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ինչպես նաև ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներ։

Սգո հանդիսության ավարտից հետո ԿԳՄՍ նախարարը ՀՀ կառավարության անունից ցավակցել ու զորակցություն է հայտնել անվանի ֆուտբոլիստի ընտանիքի անդամներին ու մերձավորներին։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է Արկադի Անդրեասյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով: Լեգենդար ֆուտբոլիստի վերջին հրաժեշտը կկայանա այսօր` ժամը 13:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ):

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։