Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը հեռանում Հայաստանից

Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը հեռանում Հայաստանից
Ինչո՞ւ է Վիգեն Սարգսյանը հեռանում Հայաստանից

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար, Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահ Վիգեն Սարգսյանը մեկնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած գործիչը Հայաստանից հեռանում է՝ ԱՄՆ-ում ուսանելու նպատակով։ Նրա ուսումնառությունը տևելու է մեկ տարի: Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը։

Factor.am-ը տեղեկացնում է, որ տեղեկություն հաստատել է նաեւ Վիգեն Սարգսյանը:

«Այդ տեղեկությունները ճիշտ են, բայց ես մի քանի օրից այդ մասին հայտարարելու եմ»,- ըստ աղբյուրի, ասել է նա։

«Վիգեն Սարգսյանը Իրավունքի և դիվանագիտության արվեստների մագիստրոս է: 1998-2000 թվականներին սովորել է ԱՄՆ-ի Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոցում, Թաֆթս և Հարվարդի համալսարաններում: Factor.am-ը Վիգեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ նույն մասնագիտությա՞մբ է շարունակելու հմտանալ, թե՝ այլ: «Այլ մասնագիտություն է, որի մասին առաջիկայում կհայտարարեմ»: Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը վերջին երկու խորհրդարանական ընտրություններում գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը։ 2018 թվականի նոյեմբերից նա զբաղեցնում է «Լույս» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը»,-նշում է լրատվամիջոցը: