Երևանում պոլիկլինիկաները վերանորոգվում են. տեսանյութ

Շուրջ 55 հազար բնակչություն ունեցող Ավանի միակ՝ h. 12 պոլիկլինիկայի բոլոր հարկերում սանհանգույցների դռները տարիներ շարունակ փակ էին կամ դրանցից օգտվելը մարդկային մեծ կամք էր պահանջում: Երևանի քաղաքապետարանն այս տարի իր միջոցների մի մասն ուղղեց պոլիկլինիկաների սանհանգույցների նորոգմանն ու դռների փոխարինմանը:

«Այս տարի Երևանի քաղաքապետարանի միջոցների հաշվին նորոգվելու է 5 պոլիկլինիկա: Միայն հ. 12 պոլիկլինիկայում կնորոգվի 14 սանհանգույց, կփոխարինվի 241 դուռ».- նշում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

Երևանի պոլիկլինիկաների շենքերը հիմնականում կես դարից ավելի հին պատմություն ունեն: Տարիների ընթացքում մի տեղ պատուհաններն են փոխվել, մյուսում՝ տանիքը նորոգվել:

Նորոգման աշխատանքներ՝ պոլիկլինիկաներում

Նորոգման աշխատանքներ՝ պոլիկլինիկաներումԵրևանի քաղաքապետարանն այս տարի իր միջոցների մի մասն ուղղեց պոլիկլինիկաների սանհանգույցների նորոգմանն ու դռների փոխարինմանը:

Posted by Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality on Monday, April 19, 2021