Արցախի նախագահը ՀՀ ՊԵԿ պատվիրակության հետ քննարկել է ֆինանսատնտեսական փոխհամագործակցության հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությանը:

Արցախի նախագահականից տեղեկացնում են, որ հանդիպմանը, որին մասնակցում էր նաև ԱՀ ՊԵԿ  նախագահ Դավիթ Պողոսյանը, քննարկվել են ֆինանսատնտեսական ոլորտում  երկու հայկական հանրապետությունների փոխհամագործակցությանը վերաբերող հարցեր: