«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան -Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերը

«Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հուլիսի 2-ից մեկնարկել է Երևան – Ստամբուլ-Երևան երթուղով չվերթերը:

Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայանների տարածած հաղորդագրությունից, չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: