Երասխի մետաղաձուլական գործարանը չի տեղափոխվի. ՀԺ

Այսօր առավոտից մամուլում շրջանառվում էին լուրեր, որ Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր: Ըստ մամուլի հրապարակումների, ամենահավանական նոր վայրը Արարատ քաղաքին հարող հատվածն է։

«Հայկական ժամանակ»-ը կապ հաստատեց Ամերիկյան «Վիրտուալ ֆոնդինգ» ընկերության սեփականատեր և ՋԻ ԹԻ ԲԻ Հոլդինգսի տնօրենների խորհրդի նախագահ Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, վերջինս նշեց, որ այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:

«Տեխնիկական դադարից հետո Երասխում մետաղաձուլական գործարանի կառուցման աշխատանքները վերսկսվելու են», – ասաց Գրիգոր Տեր-Ղազարյանը: