Չնայած թուրք-ադրբեջանական օրակարգերը առավելագույնս ներդաշնակեցված են, այնուամենայնիվ, այս քաղաքական կոմբինացիան միանշանակորեն կարելի է խաղարկել. Արմեն Պետրոսյան

Քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Թուրքիայի նախագահն արձագանքել է Հայաստանի վարչապետի՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման առումով Թուրքիայի կողմից դրական ազդակների գնահատման վերաբերյալ հայտարարությանը՝ բավականաչափ նուրբ դիվանագիտական ձևակերպումներ պարունակող տեքստով ակնարկելով Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման պատրաստակամության մասին։

Այս զարգացումներն անհրաժեշտ հետևողականության ապահովման պարագայում կարող են հիմք հանդիսանալ առնվազն երկկողմ քաղաքական գործընթացի մեկնարկի համար՝ անկախ դրա հաջողման հավանականությունից։

Չնայած թուրք-ադրբեջանական օրակարգերը ներկա շրջափուլում առավելագույնս ներդաշնակեցված են, այնուամենայնիվ, այս քաղաքական կոմբինացիան միանշանակորեն կարելի է խաղարկել»։