ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը

ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը
ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունը

2014թ. ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների ընդհանուր հոսքերը կազմել են 2 017.7 մլն. ԱՄՆ դոլար, որից ուղղակի ներդրում է եղել 840.9 մլն. ԱՄՆ դոլարը:

2014 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումները հիմնականում իրականացվել են Ռուսաստանից (737.3 մլն. ԱՄՆ դոլար), Կիպրոսից (367.1 մլն. ԱՄՆ դոլար), Գերմանիայից (276.7  մլն. ԱՄՆ դոլար), Կանադայից (91.6 մլն. ԱՄՆ դոլար) Լիբանանից (81.3 մլն. ԱՄՆ դոլար), Ֆրանսիայից (58 մլն. ԱՄՆ դոլար) և Նիդեռլանդներից (57.4 մլն. ԱՄՆ դոլար): 

Վերոնշյալ ներդրումները գլխավորապես ուղղվել են տնտեսության հետևյալ ոլորտներ` փոխադրումներ, տեղեկատվություն և կապ (236.7 մլն. ԱՄՆ դոլար), հանքագործական արդյունաբերություն (168.2 մլն. ԱՄՆ դոլար), անշարժ գույքի հետ կապված գործունեություն (46.1 մլն. ԱՄՆ դոլար), մշակող արդյունաբերություն (46 մլն. ԱՄՆ դոլար), ենթակառուցվածքներ, որը ներառում է էլեկտրականության, գազի, ջրի արտադրությունն ու բաշխումը (41.6 մլն. ԱՄՆ դոլար) և շինարարություն (30.9 մլն. ԱՄՆ դոլար):

Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը: