Ստյոպա Սաֆարյանը նշանակվեց Հանրային խորհրդի նախագահ

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Ստյոպա Սաֆարյանին նշանակել Հանրային խորհրդի նախագահ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ինքն է առաջադրել Սաֆարյանի թեկնածությունը: «Պարոն Սաֆարյանը երկար տարիներ հանրային քաղաքական գործունեություն է ծավալում Հայաստանում, և կարծում եմ՝ այս նոր կարգավիճակում նրա գործունեությունն ավելի արդյունավետ կլինի»,- ասաց վարչապետը:

«Կփորձեմ իմ ներուժի շրջանակներում ապահովել կամուրջներից մեկը՝ կառավարության և հանրության միջև: Խոստանում եմ հանրության ձայնը հասցնել կառավարությանը, մեր բոլոր գործընկերներին, օգտակար լինել խորհուրդներով ու հանրային ծառայությամբ»,- կառավարության նիստում ասաց Ստյոպա Սաֆարյանը: