Արթուր Ալեքսանյանը` Եվրոպայի չեմպիոն

Բելգրադում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 96 կգ քաշային կարգում հայտավորված Արթուր Ալեքսանյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Արթուր Ալեքսանյանը եզրափակչում 2:0 հաշվով առավելության է հասել լիտվացի Մինդաուգաս Լիզեսկիսի նկատմամբ: Ի պատիվ նրա հաղթանակի հնչել է Հայաստանի օրհներգը և բարձրացվել է եռագույնը: Հայաստանի պատվիրակության մարզիկներից Յուրի Պատրիկեևը բավարարվել է երրորդ տեղով և հռչակվել բրոնզե մեդալակիր: Պատրիկեևը պարտվել է միայն չեմպիոն դարձած թուրք ըմբիշին`Ռեզա Քայոտին:
© Medialab.am