«Հայաստանի նոր իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը դա Հայաստանին նետված փրկօղակ է». Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի նոր իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը դա Հայաստանին նետված փրկօղակ է։ Այսկերպ է արձագանքել քաղաքագետ, ՄԱԱՀԻ ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, թե 2019-ին չի կարծում թե կվավերացվի Հայաստան-ԵՄ համաձայնագիրը։ 

«Հայաստանի նոր իշխանությունները այդպես էլ չհասկացան, որ ԵՄ-Հայաստան համաձայնագիրը դա Հայաստանին նետված փրկօղակ է, ինչպես որ նախորդ իշխանությունը չհասկացավ, որ 2014թ. մայիսին ԱՄՆ-ի ստորագրած Ներդրումների ու առևտրի շրջանակային համաձայնագիրն է փրկօղակ ՀՀ էներգետիկ ու այլ տարբեր տնտեսական քաղաքականություններ դիվերսիֆիկացնելու համար,-իր գրառման մեջ նշել է քաղաքագետը։

Ու այս ամենը ամենևին հակադրության մեջ չէ Հայաստանի արտաքին քաղաքականության հյուսիսային՝ ռուսական ուղղության հետ, որովհետև այդ դաշտերում Հայաստանը կարող է ստանալ այն, ինչ մոտ ապագայում չի կարող տալ Ռուսաստանը:

Պատահական չէ, որ այս համաձայնագրի անունը Հայաստանի արդիկանացման ծրագիր է: Իսկ հիմա հայտարարվում է, որ համաձայնագիրը դժվար թե լիարժեք ու ամբողջ ծավալով իրականացվի նաև 2019-ի ընթացքում, որովհետև չի վավերացվի բոլոր ԵՄ անդամ երկրների կողմից:

Մնում է հասկանալ, թե Հայաստանի տնտեսական հեղափոխությունն ինչ ռեսուրսներով է արվելու, երբ դրանց համար լրջագույն, ռեսուրսատար, ծախսատար ռեֆորմներ են պահանջվում, որն ունակ է միայն ԵՄ տալ….Տխուր ու վատ ուղերձ է….»։