Ձերբակալվել է «Պատիվ ունեմ»-ի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը

Կեսգիշերին մոտ ձերբակալվել է Հայաստանի հանրապետական և «Հայրենիք» կուսակցությունների «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը։

Այդ մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել են թեկնածուի պաշտպանները:

«Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում եմ, որ րոպեներ առաջ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։

Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։

Ռ. Խլղաթյանի պաշտպաններ՝

Գայանե Պապոյան

Արսեն Սարդարյան

ԼՐԱՑՎԱԾ՝

Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններիս բողոքը ներկայացվել է դատարան»,- նշված է հայտարարության մեջ։