Վթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. 1 զոհ, 5 վիրավոր

Հունվարի 13-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074-120-21» և «ՎԱԶ-21099-119» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-21074-120-21-ի» 58-ամյա վարորդ Հրաչյա Հակոբյանը մահացել է, իսկ 60-ամյա ուղևորը, «ՎԱԶ-21099-119-ի» 32-ամյա վարորդը և երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն, տեղեկացնում է ոստիկանությունը։