Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է․ Փրկարար ծառայություն

Ժամը 8։00-ից հետո Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է։ Այդ մասին տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունը։

Ըստ աղբյուրի, բոլոր ուղղություններում մինչ այս ժամը պահպանվում է հումանիտար հրադադարի ռեժիմը։