Զելենսկին ԵՀ-ի ղեկավարին հայտարարել Է, որ  Կիեւին ամսական 7 մլրդ դոլար Է անհրաժեշտ աշխատավարձերի համար

Ուկրաինայի համար ամսական առնվազն 7 միլարդ դոլար Է պահանջվում որպես ֆինանսական օգնություն աշխատավարձերի եւ սոցիալական վճարների ծախսերը ծածկելու համար: Այս գնահատումներն, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը,  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ նրա՝ Կիեւ կատարած այցի ժամանակ, ապրիլի 14-ին հաղորդում Է Bloomberg գործակալությունը:

Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Ուկրաինայի ղեկավարը նաեւ բարձրացրել Է հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրների հարցը: Ֆոն դեր Լյայենն իր հերթին հավաստիացրել Է, որ Միությունը մտադիր Է այդ առումով օգտագործել սահմանների հատման արագացված ընթացակարգերը:

Ապրիլի 8-ին Կիեւ Էին այցելել Եվրահանձնաժողովի ղեկավարը եւ Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: