Ռուսաստանը վերացնում է սահմանի հատման սահմանափակումները.Factor

Հուլիսի 15-ից Ռուսաստանը վերացնում է ցամաքային սահմանով Ռուսաստանի Դաշնություն մուտքի բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2020 թվականի մարտին՝ SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման ֆոնին։

Այս մասին հայտնել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մեղմացումը, սակայն, դեռևս չի վերաբերում Ռուսաստանից ցամաքային սահմաններով ելքի սահմանափակումներին, դրանց մասին «կհայտարարվի լրացուցիչ, եթե նման որոշումներ կայացվեն»։

Հունիսի 14-ից հանվել են օդանավով կամ ծովային անցակետերով ժամանող օտարերկրացիների՝ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները։ Միաժամանակ, պահպանվել են ցամաքային տրանսպորտով մուտքի սահմանափակումները։

Հիշեցնենք, որ հունիսի 14-ից հանվել էին օդանավով կամ ծովային անցակետերով ժամանող օտարերկրացիների՝ Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները։ Միաժամանակ, պահպանվել են ցամաքային տրանսպորտով մուտքի սահմանափակումները։

Այս մասին տեղեկացնում է Factor.am-ը: