Տավուշը նոր մարզպետ ունի

Կառավարության որոշմամբ Հայկ Ղալումյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, գործադիրը հավանություն տվեց համապատասխան որոշմանը:

Ղալումյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ կներդնի բոլոր ջանքերը՝ հանուն Տավուշի տնտեսական զարգացման ու բարեկեցության բարձրացման:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Ղալումյանին և մաղթեց հաջողություններ: