Այսօր Հայաստան վերադարձած հայ գերիների մեջ է եղել նաև Թագուհի Թովմասյանի ազգակիցը

Պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Սիրելի’ հայրենակիցներ, Ցանկանում եմ կիսվել ձեզ հետ մի գեղեցիկ միջադեպի մասին։

Այսօր գնացել էի իմ ազգակից Լյուբա հորաքրոջ աղջկա’ Արմինեի տուն, որի որդին 2021թվականի մայիսի 27-ից գերեվարված է ադրբեջանական զինուժի կողմից:

Գիտեի, որ գերիների մի խումբ է հայրենադարձվելու, բայց չէի համարձակվում Արմեն Բուդոյանի ընտանիքի անդամներին ասել, որ նա էլ է տուն գալու. չդառնար դատարկ ինքնաթիռի տխուր պատմությունը:

Բառեր չկան բնութագրելու մեր զգացածը. մի քանի վայրկյան սառել էինք. Արմենը Հայաստան է գալիս: Արտասուքն ու ժպիտը զուգահեռ էին գալիս…

Համբերությու՛ն ձեզ, սիրելի՛ ծնողներ. բոլորիդ գերի ընկած որդիները մի օր կգան: Համբերությու՛ն մեզ բոլորիս։

Աստծո կամոք բոլոր մեր գերիները շուտ վերադառնան և հասնեն իրենց ընտանիքներին, մեզ բոլորիս։Մեր բանակի մեջքը պիտի ուղղենք, հզորանանք և հաղթող սերունդներ դաստիարակենք… »