Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»

Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»
Ակցիա` «Բանակն առանց մարդասպանների»

Այսօր կառավարության շենքի մոտ սովորականից ավելի մարդաշատ էր. Ամեն հինգշաբթի` կառավարության նիստերի օրերին այնտեղ բողոքի ակցիա անցկացնող մի քանի մարդկանց միացել էին նաեւ մի քանի տասնյակ քաղաքացիներ:

Նման մարդաշատ ակցիայի պատճառ էր դարձել օրերս ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» կոչվող զորամասում գրանցված զինծառայող Աղասի Աբրահամյանի սպանությունը: Աբրահամյանի սպանությունը մեծ աղմուկ էր բարձրացրել սոց ցանցերում, իսկ Facebook սոցիալական կայքում գրանցված օգտատերերը ստեղծել էին «Բանակն առանց մարդասպանների» նախաձեռնությունը, որով էլ կոչ էին արել մարդկանց այսօր առավոտյան գալ կառավարության շենքի մոտ` իրենց բողոքն արտահայտելու բանակում իրականացվող սպանությունների դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները բռնել էին տարբեր տարիներին բանակում զոհված զինվորների լուսանկարները:

Հավելենք, որ բողոքի մասնակիցները Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տեսնելու հնարավորություն չունեցան, քանի որ վերջինս չէր մասնակցում կառավարության նիստին: Օհանյանը այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, որտեղ վաղը պետք է նշեն ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակը:

© Medialab.am