Այսօր՝ փետրվարի 24-ին, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնից Արցախ է տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարության հերթական հումանիտար օգնությունը։
ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը բնակելի շենքերի և սոցիալական նշանակության օբյեկտների վերակառուցման համար պարբերաբար համապատասխան բեռներն ուղարկում է Արցախի Հանրապետություն` վերակառուցման շինաշխատանքներ իրականացնելու համար։
ԱՀ քաղաքաշինության նախարարություն