Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են: Օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ Առողջապահության նախարարության, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) սերտ համագործակցությամբ:
Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը Ֆեյսբուքի էջում։
«Վաղ առավոտից ֆրանսիացի բժիշկները միացել են մեր մասնագետներին և նրանց հետ լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում: Եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողներն առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:
Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ»,- նշված է գրառման մեջ
15.06.2020